Լիլիթ Մակունցը ոչ մեկին չի ճանաչում.նրան սխալ ինֆորմացիա կտան. Ռոբերտ Հակոբյան (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու) (video)

Jun 15, 2018 Չի մեկնաբանվել

«Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո, արդեն ութ ամիս է ինչ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներակայացումների և՛ որակն է ընկել, և՛ վարկանիշը»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը: Բանախոսը նշեց, որ ամիսներ առաջ թատրոնում հրավիրված ժողովներից մեկում Ալեքսանդր Գրիգորյանն ասել էր, որ իրենից հետո այդ պաշտոնում լինելու է իր դուստրը՝ Նորա Գրիգորյանը: Հարցին՝ ինչու՞ դերասանը որոշեց առաջադրվել այդ պաշտոնի համար, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց.«Ես հենց իմացա, որ Նորա Գրիգորյանն է այդ պաշտոնի միակ թեկնածուն, որոշեցի առաջադրվել: Այդ պաշտոնը ժառանգական չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Լիլիթ Մակունցը ոչ մեկին չի ճանաչում.նրան սխալ ինֆորմացիա կտան. Ռոբերտ Հակոբյան (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու) (video)”

Մեկնաբանել