Կապանում մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Jun 14, 2018 Comments Off on Կապանում մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել
Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:Այս մասինհայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:
Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, եւ փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: