Նիկոլ Փաշինյանի կինը՝ Կարմիր հրապարակում. նկարներ

Jun 14, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի կինը՝ Կարմիր հրապարակում. նկարներ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր:

Պաշտոնական միջոցառմանը վարչապետի կինը ներկայացավ էլեգանտ կերպարով՝ ընտրելով բաց շագանակագույն կոստյում, սեւ բլուզ եւ տաբատ եւ սեւ դասական բարձրակրունկներ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: