«Ինչու՞ Սերժ Սարգսյանի եղբոր ընկերը վերանշանակվեց իր պաշտոնում». Սամվել Խուդոյան (video)

Jun 15, 2018 1 Comment

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը փաստեր ներկայացրեց, ըստ որոնց՝ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել. «Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Աղուզումցյան, ովքեր Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա»: Ըստ Սամվել Խուդոյանի՝ պետք է Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին հարցնել՝ ինչու՞ է Սամվել Հարությունյանը վերանշանակվել իր պաշտոնում: Խոսելով նաև ԲՈՀ նորանշանակ նախագահից՝ հոգեբանը նախ աբսուրդ համարեց Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնելը. «Լիլիթ Արզումանյանը միակ պետական պաշտոնյան էր, ով վերացրեց կոռուպցիան: Իսկ ինչ վերաբերվում է նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանին, ասում են, թե նա տաղանդավոր գիտնական է, հիմա ի՞նչ, ուզում են կործանել տաղանդավոր գիտնականին, դարձնել վարչական աշխատո՞ղ, որ տաղանդավոր գիտնականը փոխի իր աշխատանքը պաշտոնի հե՞տ»:
Առավել մանրասմասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո

Մեկ անդրադարձ “«Ինչու՞ Սերժ Սարգսյանի եղբոր ընկերը վերանշանակվեց իր պաշտոնում». Սամվել Խուդոյան (video)” հրապարակմանը

  1. Հրանտ Ավանեսյան says:

    14.06.2018 «Հայելի» ակումբում «Ինչու՞ Սերժ Սարգսյանի եղբոր ընկերը վերանշանակվեց իր պաշտոնում». Սամվել Խուդոյանի ասուլիսում իմ անունը հոլովվելու վերաբերյալ որոշ ճշգրտումներ:
    Առաջին՝
    “…լաբորատորիաների նվիրելու վերաբերյալ” – ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիան հիմնադրվել է 2004 թվականին, որի ֆինանսավորումը հատկացրել էր այդ տարիների կրթության նախարարությունը (այդ ժամանակ Սամվել Հարությունանն աշխատում էր ԵՊՀ-ում դեկան, ԳՊԿ այդ ժաման չկար):
    Երկրորդ՝
    Հատկացված դրամաշնորհների ուռճացված քանակը երևի ներառում է նաև (Խուդոյանը դրա մասին հատուկ լռում է) իմ և լաբորատորիայի աշխատակիցների կողմից շահած միջազգային դրամաշնորհները՝
    ԵԱԱԽ-ի Երևանի գրասենյակ 2011-2012
    Ֆրանսիայի Ավինյոնի համալսարան 2012-2014
    ԵՊՀ և ՌԴ Հարավ-ֆեդերալ համալսարան 2016-2017
    Չորրորդ՝
    Ինչ վերաբերում է միջազգային ճանաչում ունենալուն, միանգամայն ճիշտ է նշում Սամվել Խուդոյանը, քանի որ ես հանդիսանում եմ վերոնշյալ գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ՝
    «Мир науки»/ https://mir-nauki.com/PDF/vol6-no2.pdf
    «Живая психология»/ https://bgscience.ru/journals/lp/editorial-board
    «Спортивный психолог»/ http://sportlib.info/Press/SP/2011N2/
    Ինչպես նաև միջազգային գիտաժողովների գիտական կոմիտեի անդամ եմ՝
    Ավինյոնի համալսարան-Ֆրանսիա
    РУДН-Москва// https://elib.grsu.by/katalog/505920pdf.pdf?d=true
    Դժերբայի համալսարան- Թունիս/ IPAPE Conferense international. Comité Scientifique. http://www.isetjb.rnu.tn/ipape/
    “Рудиковские чтения” – Москва/ https://elibrary.ru/item.asp?id=24164440
    Սամարայի համալսարան-Ռուսաստան/ http://samara.mgpu.ru/files/news/2018/27/ Informatsionnoe_pis’mo_RUS.pdf և այլն :
    Իմ տպագիր հոդվածները և գիտաժողովի նյութերը, որոնք առկա են համացանցում, հրատարակվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լիտվայում, Ֆրանսիայում, Ռուսատանում, Լեհաստանում, Իտալիայում, Թունիսում, Հնդկաստանում: Բոլոր հղումները նշված են՝ https://grants.scs.am/
    Հինգերրորդ՝
    Նաև կցանկանայի նշել, որ 2007 թվականից հանդիսանում եմ Հայաստանում կազմակերպվող միակ ներկայացուցչական գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, որն անց է կացվում ԵՊՀ-ում արդեն վեցերերոդ անգամ և դրան մասնակցում են 10-ից ավելի երկների առաջատար հոգեբաններ, 20-ից ավելի համալսարանների գիտնականներ: էլ. հասցե՝ http://psyarm.com/
    Նշված բոլոր տեղեկությունները ստուգելի են համացանցային տարբերակով, եթե իմ ազգանունը գրեք ռուսերեն կամ անգլերեն:
    Ձեր «Հայելի» ակումբում և այլ ասուլիսի ժամանակ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները և ապատեղեկատվությունը քրեորեն հետապնդվող արարք է(հանցագործ, քրեական հանցագործ, քրեական հոդվածի կիրառում, գող), ինչպես նաև «158 հոդվածի» հղումները ձևափոխված և Խուդոյանի «հեղինակային վերամշակված» տեսքով ներկայացնելը ոչ մի իրավական հիմք չունի: Տարինե շարունակ այս թեամոյվ խոսելիս պարզ է դառնում, որ Ս. Խուդոյանը չի տիրապետում գիտաչափության միջազգային չափորոշիչներին (scientometrics, наукометрия):
    ՀՀ ԳՊԿ-ի հստակ մշակված բանաձևի հիման վրա հաշվարկվաղ գործակիցը լիովին օբյեկտիո է և Սամվել Հարությունյանը այդ գործընթացը չի խախտում:
    Այս պատասխանը բոլորովին արադարացում չէ, այլ նպատակ է հանրությանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրելու նպատակով:

    Հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյան

Մեկնաբանել