Խոշոր ավտովթար Երևանում. «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Lada-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Opel-ին, Opel-ն էլ` Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jun 14, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Lada-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Opel-ին, Opel-ն էլ` Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Նորիկ Պետրոսյանը իր վարած Lada 110 մակնիշի 35 NT 326 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RU 774 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, Mercedes մակնիշի 35 SG 542 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Lada-ի վարորդ Ն. Պետրոսյանը ենթարկվել է բժշկական հետազոտության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: