ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

Jun 14, 2018 Comments Off on ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ Արթուր Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: