Փաշինյանը ազատել է Նաղդալյանի ամուսնուն զբաղեցրած պաշտոնից

Jun 14, 2018 Comments Off on Փաշինյանը ազատել է Նաղդալյանի ամուսնուն զբաղեցրած պաշտոնից

Irakanum.am-ը գրում է.  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգաամվոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգարյանը աշխատում է ՀՀ Կառավարությունում, որպես գործերի կառավարիչ: Բեգլարյանին այս յուղտո պաշտոնին նշանակել էր Տիգրան Սարգսյանը: Փոփոխվող վարչապետերին զուգահեռ Նաղդալյանի ամուսինը շարունակում էր մնալ այդ պաշտոնին:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ այնուամենայնիվ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգլարյանին ազատել է աշխատանքից: Մեր տեղեկություններով կառավարության գործերի կառավարիչ է նշանակվել Գեւորգ Աճեմյանը: Մինչդեռ նկատենք, որ մինչ այս պահը կառավարության պաշտոնական կայքում, որպես գործերի կառավարիչ գրված է Դավիթ Բեգլարյանի անունը:

Կառավարության աշխատակազմին, եւ լրատվական ծառայությանը խորհուրդ ենք տալիս թարմացնել կառավարության պաշտոնական կայքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: