Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Jun 14, 2018 Comments Off on Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

«Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով նորվեգական հեռուստառադիոընկերությանը հայտնել է,որ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար:

Թրամփի առաջադրման նախաձեռնողներն են դարձել Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամ: Մինչդեռ 2018 թվականին մրցանակի համար պայքարին կարող են մասնակցել այն թեկնածուները, որոնք առաջադրվել են հունվարից ոչ ուշ: Այդպիսով, ԱՄՆ-ի նախագահը պարգեւը կկարոանա ստանալ միայն 2019 թվականին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: