Ինչպես կարող են սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին

Jun 14, 2018 Comments Off on Ինչպես կարող են սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի մեկտեղման թեմային: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»:

Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://goo.gl/GHJVCh:

Մխիթար Հայրապետյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: