«Դավաճանները» կպատժվեն. գեներալ Մանվելի որդին սպառնացել է

Jun 14, 2018 Comments Off on «Դավաճանները» կպատժվեն. գեներալ Մանվելի որդին սպառնացել է

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանն ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է քաղաքապետը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: