Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

Jun 14, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

Երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչուհի 47-ամյա Մարինե Ա-ն, Ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում փեսան՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վախթանգ Մ-ն, իրենց տանը իր 4 ամսական հղի աղջկան՝ 24-ամյա Նարե Ս-ին, միքանի անգամ ոտքերով հարվածել է այնուհետև վնասվածքներ է պատճառել աղջկա դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին ու հետո երբ ինքը փորձել է միջամտել ու կանխել փեսայի հարվածները աղջկա ուղղությամբ իրեն էլ է հարվածներ հասել և ինքը վայր է ընկել: Դրանից հետո փեսան աղջկա հետ Opel մակնիշի ավտոմեքենայով շարժվել են դեպի Երևանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները Գորիս քաղաքում նկատել են նշված ավտոմեքենան և կանգնեցրել են, որից հետո վարորդին ու ուղևորին հրավիրել են Ոստիկանության Գորիսի բաժին, քանի որ ժամեր առաջ Ոստիկանության Կապանի բաժնում զոքանչն ահազանգ է տվել փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու մասին : Գորիսի բաժնում Նարե Ս-ն բացատրություն է տվել, որ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում, ամուսինը՝ Վախթանգ Մ-ն իրեն ծեծի ենթարկելուց հետո, իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհից փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստատեղին ու շարունակել ճանապարհը: Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում ու հավանաբար այն կփոխանցվի Ոստիկանության Կապանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: