Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հ1-ին. Իվետա Տոնոյանը՝Ատոմ Ջանջուղազյանին

Jun 14, 2018 Comments Off on Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հ1-ին. Իվետա Տոնոյանը՝Ատոմ Ջանջուղազյանին

Ազգային ժողովում  2017թ. ՀՀ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ  «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց  ուղղեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին.

«Կրթության հանձնաժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց հնչեցվեց Հանրային հեռուստաընկերությունում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումների վերաբերյալ: Իհարկե, Դուք համաձայն չէիք այդ ձևակերպմանը, ասացիք, որ բյուջեի տողերի փոփոխությամբ է պայմանավորված գումարի փոփոխության հետ կապված հարցը: Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հանրային հեռուստաընկերությանը»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Հ1»-ում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերին:

«Արձանագրված 170 մլն-ի չարաշահումները ո՞ր ոլորտներին էին վերաբերում:Նաև կա տեղեկատվություն, որ այդ գումարը վերադարձվել է բյուջե, սակայն պահուստային ֆոնդից կրկին հատկացվել է Հանրային հեռուստաընկերությանը»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: