Մալաթիայում տղամարդը սպանել է հորաքրոջ որդուն՝ $25 հազար պարտքը չվերադարձնելու պատճառով/տեսանյութ/

Jun 14, 2018 Comments Off on Մալաթիայում տղամարդը սպանել է հորաքրոջ որդուն՝ $25 հազար պարտքը չվերադարձնելու պատճառով/տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում նորանշանակ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Դ.-ի գործի դատական քննությունը:
Դավիթին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դ.-ն օժանդակել է իր հորաքրոջ որդի Կարեն Մ.-ի կողմից Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մ.-ին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մ.-ն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին:
Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մ.-ի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մ.-ն իր հերթին նույնպես հորաքրոջ որդի է՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած, ծանր հանցագործության՝ սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դ.-ի հորաքրոջ որդին:
Սպանության նախապատմությունը, որ մեղադրող դատախազի կողմից այս դատական նիստում ներկայացվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասից, շատ ցավալի ու միաժամանակ, միգուցե, ոչ եզակի պատմություն է:
Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մ.-ն գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակ Գ.-ից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել:
Սակայն ժամանակն անցել է, Կարեն Մ.-ի գործերը, միգուցե, իր պատկերացրածով չեն գնացել, ու նա չի կարողացել վերադարձնել հորաքրոջ որդուց վերցրած գումարը:

Պարտատերը՝ Արշակ Գ.-ն, որ գումարը տվել էր քեռորդուն՝ նրանից հետ ստանալու հավատով, սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցնել Կարենին, ապա և՝ պարբերաբար պահանջել է վերադարձնել պարտքը: Սակայն Կարենը պարտքը չի վերադարձրել, այդ հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները սկսել են վատանալ:
Բարեկամների միջև սկսել է խորանալ անձնական թշնամանքը, նրանք պարբերաբար վիճաբանել են պարտքի վերադարձման հարցի շուրջ:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մ.-ն նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դ.-ն՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: