«No natural Սմբատ» անունով ալբոմն ու ԲՈՀ նորանշանակ նախագահի մեկնաբանությունը՝ ֆեյսբուքյան աշխուժությանը

Jun 14, 2018 Comments Off on «No natural Սմբատ» անունով ալբոմն ու ԲՈՀ նորանշանակ նախագահի մեկնաբանությունը՝ ֆեյսբուքյան աշխուժությանը
Եթե ես լինեի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, անսպասելի չէր լինի, որ ինձ աշխատանքից ազատեին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր նախորդը՝ Լիլիթ Արզումանյանը, միայն e-gov.am-ից է իմացել, որ ազատվել է աշխատանքից:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը:
Նշենք, որ Սմբատ Գոգյանի՝ Facebook-ում հրապարակված լուսանկարները արժանացել են շատ օգտատերերի քննադատություններին: «Խառնաշփոթը պայմանավորված է նրանով, որ անձնական որոշ նկարներ սխալ կոնտեքստով են ներկայացվել: Մասնավորապես՝ նացիստական հագուստով լուսանկարը ֆոտոշոփ արված է, տեղադրված է «no natural Սմբատ» անունով ալբոմում, որտեղ բոլոր նկարները բնական չեն»,- մեկնաբանում է հանձնաժողովի նորանշանակ նախագահը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: