Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը դեմ էր Փաշինյանի թիմը.Ռուսներին ոնց ես պատասխան տալու

Jun 14, 2018 Comments Off on Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը դեմ էր Փաշինյանի թիմը.Ռուսներին ոնց ես պատասխան տալու
«Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը:
Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է. «Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու և ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի: Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: