Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Հովհաննես Թամամյանը սլաքներն ուղղում է նախկին ոստիկանապետի ուղղությամբ

Jun 14, 2018 Comments Off on Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. Հովհաննես Թամամյանը սլաքներն ուղղում է նախկին ոստիկանապետի ուղղությամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, եւ նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:

Նա նաեւ խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Իսկ որ ամենաուշագրավն է, թավշյա հեղափոխության մասին խոսելիս Թամամյանն ասել է.«Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: