Երևանյան բնակարանում մայրը հայտնաբերել է 27-ամյա որդու կախված դին

Jun 13, 2018 Comments Off on Երևանյան բնակարանում մայրը հայտնաբերել է 27-ամյա որդու կախված դին

Երևանի շտապօգնության կայանից այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։ Աղբյուրի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը տղան արդեն մահացած է եղել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: