«Լրջագույն փոփոխություններ են սպասվում». Արտակ Զեյնալյան

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը բարձրացրեց ճանապարհատրանսպորտային նշանների հարցը, քանի որ դրանք ունեն թակարդ կրելու հատկություն։

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա շատ կարևոր հարց է, և ինքն էլ է պատգամավոր եղած ժամանակ բարձրացրել նմանատիպ խնդիրներ. «ՀՀ-ում ճանապարհային  երթևեկության նշանները տեղադրելու նորմատիվ իրավական ակտ բացակայում է։ Մենք հիմա աշխատում ենք հայեցակարգի վրա՝ այստեղ լրջագույն ռեֆորմներ իրականացնելու համար: Այժմ պատրաստվում ենք նորմատիվ իրավական ակտ ընդունել նաև տեսախցիկների և արագաչափերի տեղադրման վերաբերյալ: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, ու անպայման լուծումներ կտրվեն։ Լրջագույն փոփոխություններ են սպասվում»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Լրջագույն փոփոխություններ են սպասվում». Արտակ Զեյնալյան”

Մեկնաբանել