Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ (Ֆոտո)

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկին Աննա Հակոբյանի հետ միասին ժամանել է Մոսկվա. օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշովը:

Փաշինյանը օդանավակայանում ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ կկայանա  Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո Փաշինյանը ներկա կգտնվի Աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված գալա համերգին:

Լուսանկարները՝ aravot.am

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ (Ֆոտո)”

Մեկնաբանել