Արայիկ Հարությունյանը՝ Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունների մասին

Jun 13, 2018 Comments Off on Արայիկ Հարությունյանը՝ Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունների մասին
Կրթության, գիտության նախարար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով «Երևան» հիմնադրամում այսօր ԱԱԾ-ի ստուգումներին, ասաց.  «Ուրախ եմ, որ օրենքը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եկեք սպասենք մինչև վերջ, քննությունը ավարտվի, նոր գնահատական կտանք»:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեցրեց, որ դեռևս այն ժամանակ,  երբ ավագանու անդամ էր, հայտարարել էր, որ ունի ցանկ և դիմել էր հիմնադրամ՝ պաշտոնապես ստանալու 100 հազար և ավելի դրամ վճարած անձանց ցուցակները։ Սակայն մերժվել էր, ինչի արդյունքում դիմել էր դատարան, սակայն այստեղ դիմումը դեռ ընթացք չի ստացել։
Նշենք, որ վերջերս  «Երևան» հիմնադրամը լուծարվել է։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: