«Հետո էլ ասում եք, որ հրաշքներ չեն լինում». Ժիրայր Սեֆիլյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

«Հետո էլ ասում եք, որ հրաշքներ չեն լինում…Ինչպես տեսնում ենք՝ այս օրերին՝ ամեն օր կամ օրումեջ քաղբանտարկյալները ազատության մեջ են հայտնվում, ոչինչ, ասում են՝ ուշ լինի նուշ լինի: Մենք հավատում ենք, որ «Սասնա ծռեր»ն ազատության մեջ են լինելու:

Մեր ժողովրդին հաջողվեց, նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այսպիսի լուծում տալ այս ամենին: Մենք գտնվում ենք մի սիրելի հանգրվանի մոտ, որտեղ մեր բոլոր սիրելիներն են գտնվում: Այսինքն՝ մենք պետք է գործենք շատ զգույշ, մենք մեր գործը չենք վնասելու: Չեմ ասում ոչինչ չենք անելու, բայց շատ զգույշ ենք լինելու»,- շարունակեց Ժ. Սեֆիլյանը՝ նշելով, որ իր ամենակարևոր գործը լինելու է մյուս քաղբանտարկյալների և «Սասնա ծռեր»-ի ազատության հարցով զբաղվելը: «Օր առաջ, ժամ առաջ նրանք պետք է ազատ արձակվեն»,-  դուրս գալով դատարանից իր ելույթում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Չդասակարգված
Անդրադարձներ չկան to “«Հետո էլ ասում եք, որ հրաշքներ չեն լինում». Ժիրայր Սեֆիլյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ”

Մեկնաբանել