Ինչպե՞ս է գնահատում Արծվիկ Մինասյանը իր հետ Նիկոլ Փաշինյանի շփման ոճը (video)

Jun 14, 2018 Comments Off on Ինչպե՞ս է գնահատում Արծվիկ Մինասյանը իր հետ Նիկոլ Փաշինյանի շփման ոճը (video)

« Պարտադիր կուտակայինի դեմ փողոցում պայքարը ուներ հստակ ձևակերպումներ, իսկ այս կառավարությունն ի տարբերություն նախորդ կառավարությունների ունի շանս այս հարցը մանրմասն ուսումնասիրելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարը վստահ է, որ որքան էլ փորձեն ինտրիգներ փնտրել այս կառավարության աշխատանքում, չեն կարող, քանի դեռ այն բաց է աշխատում:
Խոսելով՝ հավանակա՞ն է արդյոք, որ Արծվիկ Մինասյանը ևս հրաժարական տա, նախարարը պատասխանեց. « Ո՛չ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ավելին ես մարտական եմ տրամադրված»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: