Շիրակի նորանշանակ մարզպետը դիմել է դատախազին․ հայտնաբերվել են չարաշահումներ

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի հաշվետվությունը, որտեղ մի շարք չարաշահումներ են ֆիքսվել, ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։

«Շիրակի մարզպետի կողմից ինձ հասցեագրված գրությամբ ստացվել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ֆինանսական աուդիտի հաշվետվությունը, որի ուսումնասիրությամբ փաստվել են մի շարք չարաշահումների վերաբերյալ տվյալներ։ Դրանում առկա տեղեկությունները ՀՀ Քրեական դատավարական օրենսգրքի ռեժիմով ստուգելու նկատառումներից ելնելով՝ իմ կողմից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին նույն օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու և ձեռք բերված արդյունքներով տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ», -Aravot.am-ին ասաց Կարեն Գաբրիելյանը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Շիրակի նորանշանակ մարզպետը դիմել է դատախազին․ հայտնաբերվել են չարաշահումներ”

Մեկնաբանել