Դատարանը քննարկում է «Սասնա ծուռ» Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը քննարկելու նպատակով դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 16:00-ին:

Այս մասին գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Սեդրակ Նազարյանի երաշխավորել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը»,- նշում է նա։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դատարանը քննարկում է «Սասնա ծուռ» Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը”

Մեկնաբանել