ԱԱԾ-ն հեռացավ Երեւանի քաղաքապետարանի շենքից.ինչ սեւ փաթեթներ են դուրս բերվել/տեսանյութ/

Jun 13, 2018 Comments Off on ԱԱԾ-ն հեռացավ Երեւանի քաղաքապետարանի շենքից.ինչ սեւ փաթեթներ են դուրս բերվել/տեսանյութ/

ԱԱԾ-ն հայտնել էր, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից՝ իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները քիչ առաջ հեռացել են Երեւանի քաղաքապետարանի շենքից,իրենց հետ տանելով սև փաթեթներ.թե ինչ է եղել դրանց մեջ, նրանք հրաժարվել են պատասխանել:Դրանք դրեցին դրանք բեռնատարի մեջ ու հեռացան:

 


Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: