Շարմազանովը լրագրողներին հիշեցրեց՝ թե ինչ է ամիսներ առաջ ասել Նիկոլ Փաշինյանին (video)

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

«Ինչքանո՞վ է կոռեկտ, որ ես գնահատեմ Մանե Թանդիլյանի որոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոնից:
Շարմազանովը հարգում է Մանե Թանդիլյանի որոշումը և նրան իր հետագա գործունեության մեջ հաջողություն է մաղթում. «Եթե ես հիմա ասեմ, որ այս հրաժարականը կառավարության ճաքերն է, դուք գրելու եք՝ նախկին իշխանությունը չարախնդում է: Մենք իշխանությանը գոտկատեղից ներքև չենք հարվածելու: Նիկոլ Փաշինյանն ունի իր թիմը, թող իրենք իրենց թիմով որոշեն՝ որն է ճիշտ, որը ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Շարմազանովը լրագրողներին հիշեցրեց՝ թե ինչ է ամիսներ առաջ ասել Նիկոլ Փաշինյանին (video)”

Մեկնաբանել