Հնարավո՞ր է Արծվիկ Մինասյանն էլ հետևի Մանե Թանդիլյանի օրինակին. Մեկնաբանում է Արմեն Ռուստամյանը (video)

Jun 14, 2018 Comments Off on Հնարավո՞ր է Արծվիկ Մինասյանն էլ հետևի Մանե Թանդիլյանի օրինակին. Մեկնաբանում է Արմեն Ռուստամյանը (video)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնրավոր է Արծվիկ Միասյանն էլ հետևի Մանե Թանդիլյանի օրինակին և հրաժարականի դիմում ներկայացնի, ասաց. «Չեմ կարծում, թե Արծվիկ Մինասյանն էլ հրաժարական կտա: Մանե Թանդիլյանի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ պետք է հետևողականություն դրսևորել և պարտադիր բաղադրիչի հարցին լուծում տալ:
Խոսելով նաև բարեգործության մասին նախագծին Ծառուկյան դաշինքի դեմ արտահայտվելուց, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասածը չահաշահվում է և դառնում ընտրակաշառքը թաքցնելու ձև: Բարեգործության դաշտը պետք է կարգավորվի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: