Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mitsubishi-ն ու Volkswagen-ը. տեսանյութ

Jun 12, 2018 Comments Off on Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mitsubishi-ն ու Volkswagen-ը. տեսանյութ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 34 ST 093 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FL 523 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, իսկ մինչ նրանց ժամանումը, դեպքի վայրում ծառայություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ով քաղաքացիների, հետո արդեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ, առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերեցին վարորդներին: Վերջիններս հրաժարվեցին մեկնել հիվանդանոց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: