Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, Toyota-ն ու կին վարորդների Nissan March-երը

Jun 09, 2018 Comments Off on Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, Toyota-ն ու կին վարորդների Nissan March-երը

Այսօր՝ հունիսի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 29-ամյա Սամվել Հարությունյանի վարած Opel մակնիշի 35 SN 795 համարանիշի, 41-ամյա Հռիփսիմե Մարտիկյանի վարած Nissan March մակնիշի 77 RS 977 համարանաիշի, 23-ամյա Քնարիկ Ավետիսյանի վարած Nissan March մակնիշի 73 TT 773 համարանիշի և 21-ամյա Նորիկ Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 23 TT 300 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Նորիկ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: