Գերմանիայում գողացել են «Պուտինի ընկերների» կուսակցության առաջնորդի շորերը

Jun 08, 2018 Comments Off on Գերմանիայում գողացել են «Պուտինի ընկերների» կուսակցության առաջնորդի շորերը

Գերմանական DPA լրատվական գործակալությանը հայտնել է, որ  Գերմանիայում ոստիկանությունը հետաքննում է գերմանական ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Հաուլանդի հագուստի հափշտակման հարցը։ Մինչ տղամարդը լողացել է լճում, անհայտ անձինք գողացել են նրա հագուստը։  Երբ ինքը դուրս է եկել ջրից, տեսել է, որ հագուստը կորել է։

Ականատեսները պատմել են, որ գողը գոռացել է. «Սա նացիստների համար լողալու տեղ չէ»։

Ոստիկանությունում չեն հերքում, որ գողութունը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: