Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ (լուսանկարներ)

Jun 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 7-ին՝ Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 11 OL 921 համարանիշի, «Գազել» մակնիշի 34 DS 879 և «Mercedes» մակնիշի ՏԼ 949 ՏԼ համարանիշի ավտոմեքենաները:


shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Բախման արդյունքում «Գազելի» վրայից պոկվել և ընկել է շարժիչը, «Mercedes»-ն էլ առաջ ընթանալով, հայտնվել է կանաչ գոտում՝ կոտրելով առջևի անվահեծանն ու բազալտե քարերը:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով «Mercedes»-ում եղած քաղաքացիները զբոսաշրջիկներ են եղել

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: