«Ամեն ինչ հրաշալի է ընթանում». Թրամփը գոհ է

Jun 06, 2018 Comments Off on «Ամեն ինչ հրաշալի է ընթանում». Թրամփը գոհ է

 «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է,որ  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման պատրաստությունները «հրաշալի» են ընթանում :

«Դեռ ամեն ինչ հրաշալի է ընթանում։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Սակայն դա շատ կարևոր է։ Դրանք կլինեն շատ կարևոր երկու օրեր»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի հետ մեկօրյա հանդիպումը կարող է չբավականացնել բոլոր հարցերը քննարկելու համար։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: