Գյումրիում հայտնաբերվել է անհայտ կորած համարվող երիտասարդի կախված դին

Jun 03, 2018 Comments Off on Գյումրիում հայտնաբերվել է անհայտ կորած համարվող երիտասարդի կախված դին

Երեկ՝ հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ ռեստորանային համալիրի նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով կախվելով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպան է եղել: Էդգարը այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես պանրագործ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: