Խոշոր ավտովթար Երևանում (լուսանկարներ)

May 27, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 24/10 հասցեի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 20 GS 020 համարանիշի, Honda մակնիշի 35 GM 225 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lexus-ը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 97 DD 100 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ մեկ այլ Nissan մակնիշի 71 VL 707 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: