Ինչ է հայտնաբերվել Նոր Ամասիա գյուղի տարածքում. ԱԱԾ-ն պարզաբանում է (լուսանկար)

May 27, 2018 Comments Off on Ինչ է հայտնաբերվել Նոր Ամասիա գյուղի տարածքում. ԱԱԾ-ն պարզաբանում է (լուսանկար)
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:

Այս առնչությամբ Հայաստանի ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: