«Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք». նախագահն արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել

May 27, 2018 Comments Off on «Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք». նախագահն արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել

Նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էլթոն Ջոնի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի, աշխարհում կցուցադրեն, կտեսնեն մի փոքր Հայաստան:

ՀՀ նախագահը շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները: «Ծրագրին (Երևան՝ իմ սեր) աջակցում է նաև արքայազն Չարլզը: Ցավոք սրտի, մարդիկ չհասկացան, թե նա ինչի համար էր եկել, հիմարություններ գրեցին, որ նա եկել է ինչ-որ հանքի համար: Եվ միակ բանը, որ ինքը բացի բարեկամությունից արժեք ունի, դա փոքրիկ այգի է, որը պատկանում է հիմա ինձ, իմ ընտանիքին, իմ տղաներին և իր տղաներին, որ ես նվիրել եմ, փոքր այգի է: Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»:

Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցելությամբ Հայաստանում է եղել 2003 թվականի մայիսի 28-30-ը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: