Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

May 26, 2018 Comments Off on Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

17-ամյա գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և ուկրաինացի Կիրիլ Շևչենկոյի ու իր հայրենակից Շանթ Սարգսյանի հետ բաժանեց 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց Արամ Հակոբյանը: Կիրիլ Շևչենկոն արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ Շանթ Սարգսյանը՝ երրորդ:

Մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 12 շախմատիստների մեջ գրավեց 9-րդ տեղը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: