Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին

May 26, 2018 Comments Off on Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ոչ, ես բազմիցս եմ ասել և նորից եմ կրկնում, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել: Մեր թիմը շարունակելու է իրականացնել իր կատարած աշխատանքն ու անելիքներն ենք ներկայացնում, թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ արդեն կխոսենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին, նշել է. «Ես բազմիցս եմ ասել, որ մեր Հանրապետական խմբակցությունը քաղաքապետին անվստահություն չի տա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: