МН17–ի կործանման հետաքննությունը համեմատել է Սկրիպալի գործի հետ

May 25, 2018 Comments Off on МН17–ի կործանման հետաքննությունը համեմատել է Սկրիպալի գործի հետ

«ՌԻԱ Նովոստի»– ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ Նիդերլանդների արտգործնախարարի հետ քննարկել է Boeing MH-17–ի կործանման հետաքննության արդյունքները, սակայն իր հոլանդացի գործընկերը ՌԴ ներգրավվածությունը հաստատող ոչ մի փաստ չի բերել:

« Մոսկվան պատրաստ է համագործակցել հետաքննության գործում, բայց գլխավորը, որ այդ համագործակցությունը արդար լինի։Եթե մեր գործընկերները որոշել են այս դեպքում եւս, երբ խոսքը մարդկային ծանր ողբերգության եւ հարյուրավոր մարդկանց մահվան մասին է, սպեկուլյացիայով զբաղվել սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար, ապա ես դա թողնում եմ նրանց խղճին»,-ասել է Լավրով:

«Շատ է հիշեցնում Սկրիպալի գործին։ Երբ ասացին highly likely ռուսներն են։ Իսկ Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ քննությունը շարունակվում է եւ դեռ չի ավարտվել։ Այնպես որ դեժավյուի տպավորություն է ստեղծվում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: