Որն է Ֆրանսիայի արտգործնախարարի՝Հայաստան այցի նպատակը

May 25, 2018 Comments Off on Որն է Ֆրանսիայի արտգործնախարարի՝Հայաստան այցի նպատակը

Հ-ում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցած բաց դռների օրվան նվիրված արարողությանը, լրագրողների հետ ճեպազրույցում   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը տեղեկացրեց,որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելելու է Հայաստան: Հ

«Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղիներ կփնտրվեն:  Ֆրանսիայի արտգործնախարարը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար այլ անձանց հետ »,-ասաց դեսպանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: