Հեռուստատեսությամբ մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի.Նիկոլ Փաշինյան

May 25, 2018 Comments Off on Հեռուստատեսությամբ մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի.Նիկոլ Փաշինյան

Ինչպես արվեստը պետք է հասցնել հանրությանը, և առաջարկեց լուծում տալ` ընդգրկելով 18 հեռուստաընկերություններին, քանի որ հեռուստատեսությամբ մշակույթ չի ներկայացվում.մշակույթի գործիչների, արվեստագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից մեկը:

«Այս հարցը շատ է արծարծվում, և շատ հաճախ մեկնաբանվում է, թե խոսքի ազատություն է, պետությունը չպետք է միջամտի: Ես այդ տեսակետը չեմ կիսում: Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է:Մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի, սա մշակույթի հարց է»,- ասաց նա:

«Մենք  ոչ մեկին ոչ մի բան չենք պատրաստվում պարտադրել, այլ պատրաստվում ենք ուղղակի խոսել այդ մասին հեռուստատեսության և մյուս կառույցների ներկայացուցիչների հետ:Անհրաժեշտության դեպքում, իհարկե, նաև օրենսդրական փոփոխություններով հարցը կարող ենք պարտադրել: Չի կարելի թույլ տալ՝ մեր երեխաներին փորձեն ցածրացնել. մենք դա ուղղակի թույլ չենք տա»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: