«Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ». Հայկ Խալաթյան

May 25, 2018 Comments Off on «Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ». Հայկ Խալաթյան

Ստեփանակերտի և Երևանի բոլոր երիտասարդներին, հատկապես ուսանողներին: Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ: Նպատակը քաղաքային երիտասարդությանը գյուղի կյանքին ծանոթացնելն է: Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված կլինեն գյուղական աշխատանքներում` թութ թափելուց, օղի թորելուց մինչև այգում և բանջարանոցներում աշխատանք, մինչև անասնապահություն և գյուղի հանրային աշխատանքներ: Մասնակիցների տրանսպորտի, սննդի և մնալու հարցերը լուծում են կազմակերպիչները: Առաջին փուլը սկսում է հուլիսի 1-ից` 14 օրով:

Հայկ Խալաթյանի գրառումը

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: