Այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է (video)

May 26, 2018 Comments Off on Այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է (video)

Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար եւ պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ հայտարարությանը. «Ես ցավում եմ, որ Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար եւ պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետեւեք եւ կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա հայտարարության հետ կապված իրականության հետ չի համապատասխանում»:

Հարցին, թե այսինքն՝ այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է, ասաց. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: