Մովսես Հակոբյան նշանակումը բարեկամակա՞ն, թե այլ գործոնի արդյունք

May 27, 2018 Comments Off on Մովսես Հակոբյան նշանակումը բարեկամակա՞ն, թե այլ գործոնի արդյունք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի քանի ժամ գործազուրկ մնաց,  նա նոր պաշտոն ստացավ,Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը, որը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սեփական դիմումի համաձայն հեռացավ: 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին:

ՔՀԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը, հետեւաբա սպասելի էր, որ Հարությունյանը ժամ առաջ պետք է հեռանար այդ պաշտոնից: Նույնքան տրամաբանական էր նաեւ Հակոբյանի ազատումը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից, քանի որ Հակոբյանի անցյալն ու նրա ունեցած համբավը նկատի ունենալով տրամաբանական էր, որ նրա տեսակը չի համապատասխանում հեղափոխական ու նոր Հայաստանին ու Հալոբյանը առնվազն պետք է հեռանա, նրա պատասխանատվության հարցն էլ դառնա օրակարգային: Որովհետեւ տարիներ շարունակ մամուլում հրապարակումներ ու բաց նամակներ են բարձրաստիճան այս զինվորականի մասին՝ ընդ որում թե Արցախում պաշտոն զբաղեցնելու, հատկապես ՊԲ-ն ղեղեկավարելու տարիներին, թե Հայաստանում: Հայոց կարիքավոր բանակին հակադրել են նրա ահռելի ունեցվածքը, բիզնեսները, շքեղ առանձնատներն ու ավտոմեքենաները: Նրա նկատմամբ քննադատությունը կուլմինացիային հասավ ապրիլյան պատերազմից հետո, երբ տարիներ շարունակ հրամկազմի կեղեքումների արդյունքում բանակը հակառակորդի առջեւ կանգնեց բառացիորեն մերկ ձեռքերով: Բոլորովին վերջերս մամուլը կրկին գրեց, որ Հայաստանի ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։

Ըստ նույն աղբյուրների՝ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում Իսկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը բազմիցս է մեղադրական հայտարարություններ անում: Նա ասում էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեն, սակայն, քրեական գործ չի հարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով: «Չեմ զրպարտել…ուղղակի շատ քիչ բան եմ ասել: ՊՆ գրեթե բոլոր մատակարարումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Օրինակ՝ ընթացակարգը համապատասխանում է օրենքին, բայց արդեն պայմանավորված է, թե որ ընկերությունն է շահելու տենդերը: Կան «ատկատներ», լիքը չարաշահումներ, ահագին խախտումներ, եւ դրա մասին գիտեր նախարարը: Այլապես նրանց որտեղի՞ց այդքան շքեղ առանձնատներ: Սեյրան Օհանյանից մինչեւ Մոսի եւ Հայկազ Բաղմանյան…այդ գեներալների բնակարանները եւ շքեղ մեքենաները, չեմ ասում որ գողացված են, բայց աշխատավարձի՞ արդյունք են: Իհարկե՝ ոչ» ։ Եւ ահա, նման իրավիճակում նոր իշխանությունների գործը այս եւ նման պաշտոնյաների հարստացման օրինականությունը պիտի լիներ, բայց դրա փոխարեն նրան ազատում ու ժամեր անց նոր պաշտոնի են նշանակում: Հարկ ենք համարում նշել, որ Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի թիմակից, այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արման Գրիգորյանի բարեկամն է: Բարեկամական կապի շնորհիվ է բացատրվում Փաշինյանի այս նշանակում, թե այդուհանդերձ պաշտպանության ոլորտում նրա նշանակումներում որոշիչ ազդեցություն է թողնում նաեւ Արցախի կարծիքը, դժվար է ասել: Մի բան փաստ է, որ այս նշանակմամբ Փաշինյանը խախտում է հեղափոխության թելադրած օրակարգը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: