Իսկ ով պետք է Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին տարրական էթիկայի կանոնները սովորեցնի

May 25, 2018 Comments Off on Իսկ ով պետք է Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին տարրական էթիկայի կանոնները սովորեցնի

Երևանում ՀՀ նախագահի նստավայրում, այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Հայտնի է, որ նիստը ուղիղ հեռարձակվում է, ընդմիջման պահին Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը առանձնացան ու դուրս եկան դահլիճից՝ այնտեղ թողնելով Բակո Սահակյանին։Տարրական բարեկրթությունը ենթադրում է, որ նման վերաբերմունքը անարգանք է Արցախի նախագահի նկատմամբ:

Հետաքրքիր է ,թե «ամեն ինչ իմացող ու ամեն ինչին տիրապետող» Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին ով պետք է սովորեցնի տարրական էթիկայի կանոնները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: