Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի թակարդում

May 29, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի թակարդում

ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը կարծես թե կատարում է խոստումը՝ բացահայտումներ անել ապօրինի հարստացողների շարքերում: Առաջին թիրախը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմն է: Հայտնի է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր, հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցների։

Նշենք, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով եւ մոնոպոլ դիրք էր զբաղեցնում: ՍՊԸ-ի տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է: ԱԱԾ-ն ըստ մամուլի՝ տեղեկություններ է ստացել, որ սույն ընկերությունը միլիոնավոր դոլարների չարաշահումներ է արել: Այն ստեղծվել է օֆշորային գոտում գրանցված Norfolk Projekt LP ընկերության կողմից, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ դառնալուց հետո՝ փոխարինլով «կարգոներին: Ի դեպ, Hayeli.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո չորս օրյա դադարից հետո այս ընկերությունը լայն թափով վերսկսել է աշխատանքը;Մեզ հայտնեցին, որ այդ ընկերության միջոցով Կարապետյանի մերձավորները կարողացել են մախինացիաներ անել, Թուրքիայից օրինակ լոլիկ ներմուծել Հայաստան, էժան ապրանքի անվան տակ մաքսազերծել, ապա առանց մաքսատուրքի հանել ԵԱՏՄ շուկա: Այս կեղծ շրջանառության շնորհիվ ամեսեկան մոտավորապես 6-7 մլն դոլար շահույթ է ստացվում: Ընդ որում կան տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանի վարչապետության տարիներին ՀՆԱ-ի ցուցանիշը այդ ընկերության ապահոված շրջանառության միջոցով է ձեւավորվել: Հատկանշական է, որ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը երկու շաբաթ էր տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար: Դրանք այն «տրանսպորտային» ընկերություններն էին, որոնք ներկրումներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին: Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում: ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ», ինչպիսին, որ վերոնշյալ ընկերությունն է, որը հայտնվեց նոր իշխանության թիրախում: Թե ինչպիսի զարգացումներ կհաջորդեն այս գործողություններին, դրանից էլ կարելի է հետեւություններ անել: Կամ սա ԱԱԾ-ի կողմից <<մասկի շոու>> էր, կամ Նիկոլ Փաշինյանը հուժկու հարվածով փորձում է սեփականատերերի հետ համագործակցության եզրեր գտնել, ասյպես ասած <<փայ>> մտնել, կամ , իսկապես, հայտարարվածի համաձայն՝ վերջ է դրվելու ապօրինությունների շղթային, կամ էլ ընկերության դեմ այս գրոհով Փաշինյանը Կարապետյաններին ուղերձ է հղում առաջիկա քաղաքական գործընթացների համատեքստում որպեսզի խույս տան ակտիվացումից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: