Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից

May 24, 2018 Comments Off on Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: