Սերժ Սարգսյանը մնար էլ, նրանց բանտից հանողը և դեսպան նշանակողը չէր. Կիմա Եղիազարյան

May 24, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը մնար էլ, նրանց բանտից հանողը և դեսպան նշանակողը չէր. Կիմա Եղիազարյան

1998-99-ին Նիկոլն իր թերթում գրեթե ամեն օր բացահայտ հեգնանքով գրում էր այն մասին, որ «իրադրության փոփոխության»(իրավական տերմին է) պատճառով բանտից հանեցին դաշնակցականներին, որոնց բանտարկել էր Տեր-Պետրոսյանը: Թեպետ նրանք քաղբանտարկյալներ էին, բայց հեգնում էր: Նիկոլը երբե՛ք այդ տերմինը նրանց մասով չէր օգտագործում:
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Զեյնալյանը վարչապետ Փաշինյանին ներկայացնում է Եվրոպական դատարանի վճիռը ու ասում, որ կառավարությունը պետք է փոխհատուցի Ալեքսանդր Արզումանյանին, քանի որ վերջինս քաղբանտարկյալ է:
Սերժ Սարգսյանը բանտ է նետել Արզումանյանին, հետո հանել, ավելի ուշ եվրոպական երկու երկրում դեսպան է նշանակել ու հիմա դեռ պետք է կառավարությունը նրան փոխհատուցի…
Սասնա ծռերը, Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը, Եղնուկյանը, Կյուրեղյան եղբայրները, մյուս քաղբանտարկյալներն ի՞նչ անեն, երբ իրադրություն է փոխվել ու Արզումանյան Ալիկի պես այլևս իմաստ չկա դիմելու Եվրադատարան…
ՍՍ-ն մնար էլ, նրանց բանտից հանողը և դեսպան նշանակողը չէր:
Ուրեմն՝ ի՞նչ է մնում անել, եթե ոչ նրանց ազատությամբ փոխհատուցելը…

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: