Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ

May 24, 2018 Comments Off on Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ

ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։

Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: