Տիգրան Մուկուչյանը՝ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին

May 24, 2018 Comments Off on Տիգրան Մուկուչյանը՝ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը: Ինչպես հայտնի է՝ նման դիմումով այսօր ԿԸՀ նախագահին դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու՞ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու  հարցը չի քննարկվել, ասաց, որ արձանգրությունը ստացվել է այսօր և նախապարաստական աշխատանք է իրականացվում և սահմանաված կարգով առաջիկայում կանդրադռնան դրան եւս:

«ԱԺ պատգամավորի պարագայում լիազորությունները դադարում է ԱԺ նախագահի արձանգրության հիմքով, Երևանի ավագանու անդամի պարագայում լիազորությունները դադարում են Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով: Ստանալով նշված արձանգրությունը դրանով փաստվում է, որ առկա է թափուր մանդատ, որի տրմադրումը միայն իրականացնում է ԿԸՀ-ն, մեր գոծառությը մեկն է թափուր մանդատը տրամադրել հերթական թեկնածուին»,-ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու արձանագրությունը քննարկելու հիմքով ԿԸՀ –ի համար սահմանված է յոթօրյա ժամկետ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: